Ցեղասպանության լուսանկարիչը`Արմին Վեգներ

Ցեղասպանության լուսանկարիչը - Ցեղասպանություն, Մեծ Եղեռն, Արմին Վեգներ

 

«Ինձ ասացին, որ Ջեմալ Փաշան արգելում է նկարահանումներ կատարել: Իսկ ես պահպանում եմ այդ` սարսափելի մեղադրանք հանդիսացող լուսանկարները: Գիտեմ, որ դա համարվում է պետական շահերի դավաճանություն, բայց ուրախ կլինեմ գոնե այդ փոքր բանով օգնել հայերին: Ու համարում եմ իմ բոլոր արածներից ամենակարևորը...»,-Արմին Վեգներ։

Ցեղասպանության լուսանկարիչը - Ցեղասպանություն, Մեծ Եղեռն, Արմին Վեգներ

Արմին Վեգները եղել է սիրողական լուսանկարիչ, երբ դարձել է 1915 թ. Հայոց Ցեղասպանության ականատեսը: Վեգները գերմանական բանակի 37-ամյա բուժաշխատող էր, ով մեկնում էր ծառայության Բեռլին-Բաղդադ նախագծվող երկաթուղու հենց այն ճամբարները, որոնք գերմանացիների պատկերացմամբ պետք է դառնային հայ աշխատուժի ժամանակավոր բնակավայրեր, իսկ թուրք կառավարության համար դարձան ցեղասպանության վայրը: Նրա զինվորական պայուսակում զգեստից ու դեղորայքից բացի պահվում էր լուսանկարչական սարք, որը նրան դարձրեց պատմական վկա:

Ցեղասպանության լուսանկարիչը - Ցեղասպանություն, Մեծ Եղեռն, Արմին ՎեգներՑեղասպանության լուսանկարիչը - Ցեղասպանություն, Մեծ Եղեռն, Արմին ՎեգներՑեղասպանության լուսանկարիչը - Ցեղասպանություն, Մեծ Եղեռն, Արմին Վեգներ

Նա  լուսանկարել և գրի է առել իր տեսածն ու լսածը: Լուսանկարներն ու նյութերն ուղարկել է Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին: Սակայն դրանք չեն հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում...

Ցեղասպանության լուսանկարիչը - Ցեղասպանություն, Մեծ Եղեռն, Արմին Վեգներ
Ցեղասպանության լուսանկարիչը - Ցեղասպանություն, Մեծ Եղեռն, Արմին Վեգներ
Ցեղասպանության լուսանկարիչը - Ցեղասպանություն, Մեծ Եղեռն, Արմին Վեգներ
Ցեղասպանության լուսանկարիչը - Ցեղասպանություն, Մեծ Եղեռն, Արմին Վեգներ

Արմին Վեգների մասին պատմող ֆիլմ է նկարահանել Տ. Խզմալյանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել