Երգչուհի Լուսինան այսօր ամուսնացավ:
Ամուսնական արարողությունը տեղի ունեցավ Սբ. Գայանե եկեղեցում:
Եկեղեցին հրաշալի տեսք ուներ: Դիզայներները ոչինչ չէին խնայել՝ առանց այն էլ խորհրդավոր ինտերիերն ավելի տպավորիչ դարձնելու համար:
Լուսինան շողում էր հարսանյաց ճերմակ զգեստի մեջ: Զույգը փայլում էր երջանկությունից:
Հարսանյաց արարողությանն իրենց օրհնությամբ ներկա էին նաև Սիրուշոն ամուսնու հետ՝ որպես քավոր-քավորակին:Հյուրերի ցանկում էր նաև Ռալֆ Յիրիկյանը:
Ձևավորվեց ևս մեկ հայ ընտանիք: Մաղթե′նք երջանկություն նրանց, հարատև սեր ու առողջ մանուկներ:
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2012/09/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել