Բոլոր ժամանակների լավագույն շախմատիստներից մեկը` աշխարհի 13-րդ չեմպիոն հայազգի Գարի Կասպարովը, պատասխանելով azerisport.com-ի հարցերին, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Լրագրողի հարցին, թե չի ցանկանում, արդյո՞ք, գնալ Բաքու, հայազգի չեմպիոնը պատասխանել է.
«Բոլորին է հայտնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, այդ պատճառով այժմ իմ այցը Բաքու բացառված է: Քանի դեռ երկու երկրների միջև կոնֆլիկտը հարթված չէ, ես չեմ կարող գնալ Բաքու: Կարծում եմ` այդ կոնֆլիկտը հարթելու ժամանակը վաղուց եկել է: Դա վնասում է միայն սովորական մարդկանց: Կողմերը պետք է վերջապես ընդհանուր հայտարարի գան»:
Իսկ Բաքվի օլիմպադային իր ներկայության հնարավորության հարցին պատասխանել է.
«Հնարավոր է մինչև 2016 թվականը Հայաստանն ու Ադրբեջանը լուծած լինեն իրենց հարցերը, այդ ժամանակ էլ կմտածեմ դրա մասին, իսկ այժմ անիմաստ է խոսել այդ թեմայով: Քանի դեռ կոնֆլիկտն առկա է, ինձ Բաքվում չեք տեսնի»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=438805156161801&set=a.148589341850052.26278.100000969610633&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել