ArmnewsTV.am-ը գրում է.
Բրյուսելի այս հատվածը նախօրեին վերածվել էր իսկական մարտադաշտի, քաղաքը բողոքի ամենամեծ ցույցի ականատեսն է եղել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Բելգիացիները բողոքում են իշխանության ընդունած կոշտ քաղաքականության դեմ: Պետբյուջեի դեֆիցիտը կրճատելու համար երկրի կառավարությունը մտադիր է բարձրացնել կենսաթոշակային տարիքը, կրճատել բյուջետային հաստատությունների ֆինանսավորումը եւ սառեցնել աշխատավարձերը: Որոշումը բողոքի ալիք է առաջացրել ամբողջ երկրում, Բրյուսելում փողոց է դուրս եկել 100 հազար մարդ` կառավարությունից պահանջելով վերանայել նոր ծրագիրը: Խաղաղ երթը վերածվել է ոստիկանների հետ բախումների, իրավապահների ուղղությամբ ցուցարարները քարեր ու վառելիքով շշեր են նետել, այրել մեքենաներ:
Հազարավոր մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել այսպիսի երկաթներով, որոնցով կոտրել են ավտոմեքենաների ապակիներն ու անգամ միմյանց են ծեծել: Սա Բրյուսելի ամենաաղքատ թաղամասն է, որտեղ ապրում են ներգաղթյալներ և փախստականներ: Համանման երկրորդ ցույցը սպասվում է առաջիկա ամիսներին:
Տեսանյութը՝ այստեղ