Խելոք բաներից խոսալը կամ անհասկանալի տերմիններ, անծանոթ անուններ տալը մարդուն դեռ խելացի չի դարձնում: Երբ սա մարդկանց դոդ գլուխը մտնի, Կոելյոն էլ հաստատ գրող կդառնա ու կսկսի նորմալ բաներ գրել: Մի օր մեկը հարցրեց, թե բա ֆիլմեր նայում ե՞ս, դե ասեցի՝ նենց թեթև էլի, երբ հարմար ա լինում, սկսեց անուններ տալ` Ֆելլինի, Անտոնիոնի բան նայում ե՞ս, ասում եմ չէ էլի, ծանոթ չեմ, չեմ էլ լսել, վա՜՜՜յ, ամոթ ա այ ախպեր, ոնց կարելի ա իրանց չիմանալ: Հետո պարզվեց, որ իրա բարեկամը ռեժիսոր-դերասան ա, ըտենց պատմել, մի քանի անուններ ա տվել, ինքն էլ լավ ֆիքսել ա, որ ամեն կինոսիրող ու կինոնկարող նախ պիտի Ֆելլինի նայի: Ըտենց մի քիչ անցավ, հարցրեցի՝ 8.5 նայե՞լ ես, սկսեց ծիծաղալ, ասում ա 8.5 չի 7.5 ա, ըըըը չէ ախպեր, ասում եմ, սխալ ես, այ ախպեր՝ ասեց, որ ման գանք, տես որ 7.5 ա, ըտենց Հայկոյի ու Մկոյի ներկայացումը գտավ YouTube-ում, ասեցի, բայց դու Ֆելինիից էիր խոսում, իրա 8.5 ի մասին եմ ասում, թուքը կուլ տվեց, գույնը փախավ, դե պարզ էր, որ ինքը չէր նայել, ուղղակի անկապ անուններ էր տալիս: Էտ ոնց, որ մեր քրիստոնյաները լինեն, բոլորն Աստծո անունը միայն գիտեն, բայց Աստծո մասին ոչինչ չգիտեն:
Lie to Me-ի սերիալում թույն բան ա ասում.
- Вы правда читаете эту книгу?
- Нет. Я положил её здесь, чтобы идиоты, вроде тебя, думали, что я умный.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1500724650213568&id=100008281424223&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել