1in.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Forbes ամսագրի ամենամյա ցուցակում աշխարհում ամենաազդեցիկ մարդկանց շարքում են` ինչպես Real Madrid և Barselona ֆուտբոլային ակումբները: Այս մասին գրում է իսպանական El Pais պարբերականը:
Եթե չեմպիոնների առաջնության մրցափուլում չի հաղթում այս թիմերից մեկը, հաղթում է մյուսը: Նման զուգահեռ կարելի է անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև: Այսպես՝ 2009-ին, 2011-ին և 2012-ին Օբաման ցուցակի առաջին հորիզոնականում էր, իսկ երկրորդ հորիզոնականում է եղել 2010, 2013 և 2014 թվականներին: Պուտինը 2009-ին և 2013-ին երրորդ հորիզոնականում է գտնվել, 2010-ին`չորրորդ: Երկրորդ տեղում նա հայտնվել է 2011-ին և արդեն երկրորդ տարին է`գլխավորում է ցուցակը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1476922.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



