Հիմա էլ մի հիվանդ աղջկա են գտել ու նրան խայտառակելով՝ ազգովի հրճվում են: Ես զարմանում եմ՝ ինչպես կարելի է թեկուզ ծիծաղել մարդու հիվանդության վրա, է ձեր ծեր տատիկ-պապիկներին տկլոր նկարեք, դրեք համացանց, լավ կհրճվենք ազգովի: Անօրինական երկրի անօրինական քաղաքացիներ, մի պահանջեք այս երկրից ոչ մի արդարություն, քանզի ինքներդ արդար չեք ոչ ձեր խղճի, ոչ էլ ձեր Աստծու առաջ: Ես հաճույքով կխայտառակեի ու քացուս տակ կգցեի էն լրագրողներին, որ այդ հիվանդ աղջկա տեսանյութը տարածում են: Իսկ իմ բոլոր ֆեյսբուքյան ընկերներին, որ մի լավ ուրախացան այդ տեսանյութի վրա, խնդրում եմ ինքնահեռացվեն իմ ընկերների շարքից: Մարդիկ` խիղճներդ կորցրել, նախիրի եք վերածվել, բարձր արժեքներից եք խոսում, հայ լինելուց եք խոսում, մեկ-մեկ մտածում եմ, որ արժանի եք ամեն տեսակի նվաստացման ձեզանից ոչնչով չտարբերվող իշխանավորներից: Վաղը կարող է ձեզանից ցանկացածը լինել նման իրավիճակում, ձեզանից յուրաքանչյուրը, ով ծիծաղում է հիվանդի վրա, կարող է վաղն իր ամենասիրելի մարդուն տեսնել այդ վիճակում, ոչ մեկդ ապահովված չեք ո՛չ հոգեկան շեղումից, ո՛չ էլ հաշմանդամությունից, մտածեք այդ մասին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=381226472046777&id=100004782828195&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել