Ուշադրություն պետք չի դարձնել վերնագրի վրա։ Ոչ էլ եվրոյոնջաներից սրա կամ նրա ասածներին, որոնք մեջբերված են այս հաղորդագրության մեջ։
Փաստը մնում է փաստ, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը մեծ հաշվով չսատարեցին Ուկրաինային իր անկախության պաշտպանության հարցում։ Դրա միակ վառ ապացույցը Արևմուտքի լուրջ ֆինանսական օգնության բացակայությունն է։ Ուկրաինան, դեմ դուրս գալով Ռուսաստանին, մենակ մնաց իր այդ պայքարում իր սահմանափակ ֆինանսա-տնտեսական ռոսուրսներով։
Ժամանակին՝ Մայդանից շատ առաջ, ասել եմ որ Արևմուտքը ներկայումս աշխարհին սպառնացող տնտեսական ճգնաժամի նախաշեմին նման օգնություն չի կարողանա ցուցաբերել Ուկրաինային։ Այդ հանգամանքը պարզ էր դեռևս երկու տարի առաջ։
Ուկրաինայի այս ընդվզումը ժամանակավրեպ էր և կասկածում եմ, որ որևէ լուրջ հաջողություն բերի այդ հսկա երկրին։ Բացի տարածքային կորուստներից և մոտակա տնտեսական ծանրագույն դժվարություններից, մարդկային բազում զոհերից այլ արդյունք դեռևս մեջտեղում չկա։ Պահը շատ վատ էր ընտրված։ Պետք էր մի քիչ էլ սպասել։
Իսկ դրան հակառակ Արևմուտքն այդ շարժման արդյունքում լուրջ հաջողություններ գրանցեց իր հաշվին։ Ռուսաստանում ստեղծված ֆինանսական ծանր դրությունն էլ այս ասածիս վառ ապացույցն է։ Կից նյութն այստեղ



