Համաժողովրդական շարժման լոկոմոտիվի դերը ստանձնած ԲՀԿ-ն կատարեց իր հեգեմոնությունն ընդգծող հերթական քայլը: ԲՀԿ-ն անցկացրեց կուսակցության քաղխորհրդի, որոշ քաղաքագետների դիպուկ բնորոշմամբ՝ պոլիտբյուրոյի հերթական նիստը՝ հաստատելով շարժման առաջիկա անելիքները պարունակող մանիֆեստը:

Պարզվում է՝ ԲՀԿ-ն վերջնականապես պատրաստում է «ֆուրոր» կատարել քաղաքական դաշտում՝ իր «քաղաքական կոլեգաներին» ոտնակոխ անելով:
ԲՀԿ-ի կողմից քայլերի հաջորդականութունը ստանում է ավելի սեպարատ ու տոտալիտար բնույթ:
ՀԱԿ-ը տարածեց հաղորդագրություն, որն ուղիղ կերպով կապված էր ԲՀԿ-ի պոլիտբյույի պլենումի հետ: Այնտեղ մասնավորապես շեշտվում էր, որ շարժման գրասենյակների ստեղծման գործընթացով չպետք է սահմանափակվել, և հանրահավաքները պետք է կրեն շարունակական բնույթ: Նշվում էր, որ ակտիվ քաղաքականության թուլացումը, հնարավոր է, Եռյակի համար լինի ճակատագրական սխալ:
Այնպիսի խարիզմատիկ դեմք և միտինգների կումիրի դափնիների տիրակալ, ինչպիսին Տեր-Պետրոսյանն է, հավանաբար դժվար թե հաշտվի առաջին ջութակի դերը զիջելու մտքի հետ, որովհետև նա ամբիցիոզ քաղաքական գործիչ է և չի ցանկանա ներկայանալ որպես քաղաքական գործընթացների «հյուր»:
Առաջին նախագահը, թրծված քաղաքական գործիչ լինելով, չի պատրաստվում դառնալ ԲՀԿ-ի և իշխանությունների հնարավոր քաղաքական պարտիայի զոհը:
ԲՀԿ-ի այս քայլերն, ըստ էության, կազդեն ընդդիմադիր դաշտի տրոհմանը և մարգինալացմանը:
Քաղաքական գործընթացներն, ըստ էության, դանդաղ ընթացող գործընթացներ են և պահանջում են համբերատարություն՝ տվյալ իրադրության արդյունքների պտուղները ճաշակելու համար:
Ալբերտ Էյնշտեյն. «Նա, ով ցանկանում է իր աշխատանքի արդյունքները միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել