Aravot.am-ը գրում է․
Հիմնադիր խորհրդարանի անդամներն այսօր շրջել են Արագածոտնի մարզի քաղաքներով ու գյուղերով եւ իրազեկել մինչեւ ապրիլի 24-ը իրենց նախատեսած հեղափոխության մասին: «Հարյուրամյակն առանց ռեժիմի» ծրագրի մասին լսելով՝ Աբովյանի, Հրազդանի, Նոր Հաճնի ու կից գյուղերի քաղաքացիները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու եւ ոգեւորվածությամբ են ընդունել այդ նախաձեռնությունը»,- պատմեց Խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով, երկու շաբաթ հետո նրանք կկրկնեն իրազեկման ավտոերթը այլ մարզերում: «Մինչեւ ապրիլի 24-ը ժամանակ է տրված իշխանություններին ինքնակամ հեռանալու, եթե՝ ոչ, ապա այդ օրը հիմնադիր խորհրդարանը իրագործելու է հեղափոխությունը: Իսկ հեղափոխությունը կիրագործենք քաղաքացիական անհնազանդության, անկոտրում կամքի, տուն չգնալու տարբերակով»,- ասաց Վարդան Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



