Panorama.am-ը գրում է․
«ՀԱԿ-ը հանդես է եկել, մենք դեռ քննարկում ենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` արձագանքելով այն հարցին, թե ինչպես է եռյակի մաս կազմող «Ժառանգությունը» մեկնաբանում ԲՀԿ քաղխորհրդի նիստում` ձևաչափի ապագա գործողությունների մասին կայացված որոշմանը:
Արմեն Մարտիրոսյանը միայն նշեց, որ այս պահին մեկնաբանել չի կարող, քանի որ դեռ քննարկումների փուլ է ընթանում, որի ավարտին էլ կհայտնեն իրենց կարծիքը:
Հիշեցնենք, անցած շաբաթ կայացած ԲՀԿ քաղխորհրդի որոշմանն ի պատասխան ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում փաստացի զգուշացնում է «ճակատագրական սխալ» կատարելու վտանգի մասին: Այս հայտարարությունը, թերևս, ցույց է տալիս, որ եռյակում իսկապես առկա են տարաձայնություններ, որոնց պատճառով էլ, օրինակ, այսպես կոչված համաժողովրդական շարժման հետագա անելիքը անհայտ է, իսկ հանրահավաքներ անցկացնելու համար ամրագրված օրերը այդպես էլ մնում են չիրագործված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



