«Սառը պատերազմի» տրամաբանությունը սկսեց նոր թափով գործել 1961թ-ից, երբ Մոսկվայի հրահանգով ԳԴՀ կոմունիստական իշխանությունները կիսեցին Գերմանիան՝ «Բեռլինի պատի» կառուցմամբ: Այն դիմացավ մինչև 1989թ-ը՝ իր չգոյությամբ վերջ դնելով երկբևեռ աշխարհին: Հիմա Ռուսաստանը կրկին առաջնորդվում է «Սառը պատերազմի» տրամաբանությամբ՝ այս անգամ իր ու քաղաքակիրթ աշխարհի միջև կառուցելով քաղաքական, հոգեբանական «պատ» իր սահմանների հարևանությամբ՝ Դոնբասում: Կասկածից վեր է, որ այս դիմակայությունը Մոսկվան կրկին տանուլ է տալու: Եթե Ռուսաստանի էլիտան հետևություններ չանի, ապա հաջորդ «պատն» արդեն բաժանելու է ոչ թե Գերմանիան կամ Ուկրաինան, այլ հենց՝ Ռուսաստանը: Սա է պատմության դաժան տրամաբանությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/743781999004680?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



