Ժողովուրդ մենք բոլորս առավոտից երեկո խոսում ենք գնաճից, բայց երբ այդ գրողտարածի գնաճը աչքիդ առաջ է տեղի ունենում, սկսում ես հասկանալ, որ այն իրոք տապոռի էֆեկտ ունի: Տան ուդլինիտելով տռայնիկը փչացել էր, գնացի սուպերմարկետ, որ գնեմ. Ապրանքի վրա գին կար տպած` 3520 դրամ. Վերցրեցի, մոտեցա դրամարկղին, և պարզվեց, որ գրեթե բոլոր ապրանքները մոտ 10 րոպե առաջ թանկացրել են և… Տռայնիկն արդեն արժեր 4200 դրամ: Սա է մեր երկիրը, և այս պայմաններում երբ 5-10000 դրամով աշխատավարձ են բարձացնում, ցանկանում ես բացականչել. «Հոպ, գնաճներիդ նայե՞նք, թե՞ բարձացրած աշխատավարձներիդ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=610691899043067&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել