Հենց նոր ավարտվեց +80 կգ Գուրգեն Հովհաննիսյանի մենամարտը, որում հաղթանակը մրցավարները 2:1 հաշվով շնորհեցին ռուս բռնցքամարտիկին։ Մարտից առաջ մենք փոխեցինք բոլոր մրցավարներին, որպեսզի հնարավորինս ապահովված լիներ արդարությունը։ Նման մրցավարությամբ շուտով սիրողական բռնցքամարտը անկում կապրի։ Մեր մարզիկը բավականին շնորհալի երիտասարդ է։ Մենք վաղուց նման որակներով բռնցքամարտիկ այս քաշում չենք ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել