Դպրոցում աշակերտները սովորում են ընդամենը 11 աստիճան ջեռուցման պայմաններում:
Ապշած եմ քիչ առաջ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումից և տեղադրված լուսանկարից:
Երբ խոսում ենք, որ երկրում իրավիճակն աղետալի է, հաճախ փորձում են հակադարձել տարբեր արհեստական ու ձևական թվերով կամ հիմնավորումներով:
Ինչո՞վ կարելի է հիմնավորել աշակերտների 11 աստիճան ջերմության՝ այսինքն ցրտի պայմաններում 7-8 ժամ դասաժամ անելը:
Ինչպես կարելի է բարձրաձայնել միջազգային չափորոշիչների մասին, խոսել գիտելիքահեն տնտեսության և այլ նմանատիպ արհեստածին երևույթներից, երբ աշակերտը սովորում է ցրտի պայմաններում:
Նմանատիպ պայմաններում, վնասելով իրենց առողջությունը, չեն կարողանում ընկալել առանց այն էլ թերի ու կիսահասկանալի պետական կրթական ծրագիրը:
Հ.Գ. Մի պահ 90-ականների դպրոցները հիշեցի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=4891113691547&set=a.1359304358521.39783.1708918070&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



