1in․am-ը գրում է․
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ հարգանքով է վերաբերում թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի որոշումներին: Բրազիլացի ֆուտբոլիստը պատասխանել է հարցին, թե ինչ էր զգում, երբ իրեն փոխարինեցին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության Ամստերդամի «Այաքս»-ի դեմ հանդիպման ժամանակ:
«Ոչ ոք չի ցանկանում փոխարինվել խաղի ընթացքում: Ես միշտ ցանկանում եմ 90 րոպե խաղադաշտում անցկացնել, սակայն հարգում եմ Լուիս Էնրիկեի որոշումները»,- Sport-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 4 հանդիպում է անցկացրել և երկու գոլ խփել: Բոլոր հանդիպումներում նա խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:Իսպանիայի առաջնության շրջանակներում Նեյմարն 9 խաղ է անցկացրել, իսկ մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 7-ում: Դարձել է 9 գոլի հեղինակ: