Operativ.am-ը գրում է․
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նաիշկինը հանդես է եկել հայտրարությամբ, որի համաձայն՝ Դոնեցկում անչափահասի մահվան փաստը չպետք է անպատիժ մնա: Գրում է Russian.rt.com-ը:
«Մինսկյան պայմանավորվածությունները թեև նպաստել են Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանը, սակայն ցավոք սրտի, դրանք շատ դեպքերում չեն իրագործվում և որ ամենակարևորն է արդյունքում տուժում է խաղաղ բնակչությունը», - համապատասխան հայտարարությամբ Նարիշկինը հանդես է եկել ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
Նարիշկինն ընդգծել է, որ նախօրեին Դոնեցկը հերթական անգամ ռմբակոծման է ենթարկվել պաշտոնական Կիևին ենթարկվող զինված կազմավորումների կողմից:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=99570
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



