Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը մեկնաբանել և արդարացրել է «Ak Saray» պալատի կառուցման վրա ծախսված գումարի չափը:
«Ամբողջ աշխարհում կառուցվում են նախագահական պալատներ, որոնք աչքի են ընկնում իրենց շքեղությամբ: Մեր նախագահական պալատը ցուցադրում է նաև Թուրքիայի հզորությունը, ինչպես նաև արտահայտում է օսմանյան ավանդույթները: Եթե որևէ մեկն ասում է, թե ծախսվել է ավելի քան 1 մլրդ լիրա, ապա դա չպետք է այդքան բարձրաձայնվեր, այլ կարելի էր քննարկել: Սա մի փոքր գումար է ընդամենը։»
Թուրքիայի նոր նախագահական պալատի արժեքը, որը մեծապես քննադատության է արժանացել ընդդիմության կողմից, ներկայումս կազմել է 1.37 միլիարդ լիրա ($ 615 մլն)՝ կրկնակի անգամից ավել գերազանցելով նախապես պլանավորածը: Նախագահի պալատն արդեն հասցրել է դառնալ վիճահարույց և սկանդալային ոչ միայն իր շինարարական և պահպանման ծախսերով, այլև պալատի պատկանելիության հարցով: Ի սկզբանե, Ak Saray-ը նախատեսված է եղել հանրային ծառայությունների, նախարարությունների և վարչապետի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել