IMG_29271in.am-ը գրում է․

Մոսկվայում շարունակվում է Տիգրան Պետրոսյանի հումրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը այսօր նորից ոչ-ոքի է խաղացել:

Լևոնը սպիտակ խաղաքարերով ուժերն է չափել չին գրոսմայստեր Դինգ Լիրենի հետ:

Այսպիսով, Արոնյանը 1,5 միավորով կիսում է աղյուսակի 3-րդից 5-րդ հորիզոնականները:

Հավելենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100.000 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել