Yerevannews.am-ը գրում է․

Շուկայում նկատվող թանկացումների պատճառը, ըստ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի, տնտեսական կարկատած քաղաքականությունն ու առաջիկա տոներն են: «Տոները մոտենում են և շուկայում գներն էլ բարձրանում են: Փորձը ցույց է տվել, որ, որպես կանոն, միշտ տոների նախօրյակին՝ Նոր տարի, Սուրբ Ծնունդ, ապրանքները թանկանում են: Իհարկե, գների թանկացումը անխուսափելի երևույթ է, և դա կա ամեն տեղ, պարզապես քաղաքակիրթ երկրներում եկամուտները առաջանցիկ են բարձրանում, քան թանկացումները, որի պատճառով էլ մեզ նման չեն զգում ազդեցությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Տնտեսական քաղաքականությամբ տրամաբանված գիծ չեմ տեսնում, տեսնում եմ կարկատված քաղաքականություն և բոլոր լուծումները ժամանակային բնույթ են կրում»,-ասաց նա և օրինակ բերեց, որ ձվի գինը Հայաստանում բավական բարձր է և շարունակական աճում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել