Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու հակամարտության տարբեր ասպեկտների քննարկումները ես համագործակցություն չեմ համարում. համագործակցություն կլինի, եթե ակտիվորեն շփվեն հայ և ադրբեջանցի փորձագետներն ու հասարակական առանձին խավերը, այն էլ՝ Երևանում ու Բաքվում ու նույնիսկ Ստեփանակերտում: Դա չտեսնելը նման է այն երևույթին, երբ նեղ կամրջի վրա իրար ճանապարհ չզիջող երկու վարորդներին փորձում է ուղղորդել, ասենք, նույնիսկ դեռևս կամրջին չմոտեցած հետիոտնը: Սա ի պատասխան Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.), ներկայումս Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի «Մուսուլմանական աշխարհ» հատուկ նախաձեռնության տնօրեն Ռիչարդ Կոզլարիչի «...դրական ազդանշան է այն, որ նախագահները քննարկել են տարբեր խնդիրներ: Կարևոր է, որ և Հայաստանը, և Ադրբեջանը հասկանում են, որ կան շատ այլ խնդիրներ, որոնք պահանջում են քննարկում և համագործակցություն» խոսքերի (1-ին լրատվական):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել