1in.am-ը գրում է․
Առօրյա կյանքում մարդիկ հաճախ են բախվում տհաճ հոտերի, ձայների կամ լույսի հետ: Վերջին երկու երևույթներն ունեն ալիքային բնույթ ու բավական հեշտ են տրվում մաթեմատիկական վերլուծության ու տարբեր մանիպուլյացիաների: Մասնավորապես, այսպես կոչված՝ սպիտակ աղմուկի ստեղծումը, որը իրենից ներկայացնում է տարբեր հաճախականության ձայների որոշակի հավաքածու, թույլ է տալիս թաքցնել մարդկային ունկը նյարդայնացնող ազդանշանները: Նման ինչ-որ բան հնարավոր է անել նաև լույսի հետ:
Հոտերի հետ գործն ավելի բարդ է, քանի որ քիմիական միացությունների համալիրը խնդրահարույց է նկարագրել մաթեմատիկական հավասարման միջոցով:
Երկու տարի առաջ իսրայելցի գիտնականների խումբը՝ Վեյցմանի ինստիտուտից, առաջարկեց «սպիտակ հոտի» գաղափարը, որի էությունն այն է, որ յուրաքանչյուր հոտ կարող է վերացնել մյուսը, որը առաջինի միաժամանակյա ներկայության հետ կստեղծի մարդու հոտոտելիքի համար որևիցե հոտի բացակայության պատրանք:
Սարք, որը կկարողանար կյանքի կոչել այդ գիտական միտքը, դեռ գոյություն չունի:



