Araratnews.am-ը գրում է․
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լավ է վերաբերում եռյակի պայքարին:
«Ես ոչ մի պայքարին դեմ չեմ,- ասում է նա։- Այն, որ Հայաստանը պետք է պայքարի՝ դրա մասին բոլորս գիտենք: Եռյակի ասածները բոլորս գիտենք: Այլ հարց է, թե պայքարի իմաստը որն է: Առաջին անգամ ես տեսնում եմ պայքար, որը վախենում է բացահայտել քաղաքական օրակարգը: Դա չի ձևավորվում միտինգներին: Քաղաքական օրակարգը միտինգներին ներկայացվում է: Քաղաքական օրակարգը, ինչքան հասկացա, ձևավորվեց հոկտեմբերի 24-ին: Ասվեց, որ դա իր մեջ ներառում է «եթե»- ների շարք: Արտահերթ ընտրությունները ոչ ոք չհասկացավ, թե ինչ է, հետո հարցազրույցի միջոցով պարզվեց, որ դա, հնարավոր է, հաջորդի «եթե»-ներին»:
Հարցին, թե ինչու չեն վստահում եռյակի ուժերին, Արամ Կարապետյանը պատասխանեց
«Իմ մեջ միշտ հարց է ծագում: Երկու տարի առաջ Լևոն Տեր- Պետրոսյանն ասում էր, որ պետք է Գագիկ Ծառուկյանին դատեն, նա «Մարտի 1»-ի մասնակից է: Երկու տարի հետո նույն մարդկանց հետ է։ Եթե այսպիսի բան է գնում, սովորական ժողովուրդը այդ ամենը տեսնելուց ի՞նչ մտածի: Երկու տարի առաջ երկու կուսակցություն իրար հետ կոալիցիայի մեջ էին: Մի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ նայում, ասում են սա խաղ է»,- նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



