Slaq.am-ը գրում է․
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կառավարության նիստում ՀՀ Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց Հարություն Սարգսյանը, ով Վայքի գործող քաղաքապետն էր: Նշանակումից հետո լրագրողները կառավարությունում հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նորանշանակ մարզպետին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Պարոն Սարգսյան ինչո՞ւ Ձեզ նշանակեցին Վայոց Ձորի մարզպետ, Դուք ՀՀԿ-ին նվիրված եք, դրա՞ համար:
-Իհարկե ոչ միայն ՀՀԿ-ին նվիրված, այո ՀՀԿ-ի քաղաքական որոշումն էր սա , բայց նաև ես ունեմ աշխատանքային փորձ, կենսագրություն, տարբեր պաշտոններ զբաղեցնելով տիրապետում եմ մարզի ընդհանուր բոլոր խնդիրներին:
-Պարո՛ն մարզպետ ,վարչապետը բազմանշանակ ասաց, որ արդարացնեք Սերժ Սարգսյանի և կառավարության հույսը, մի գուցե նա ի նկատի ուներ առաջին հերթին կուսակցական գծով :
-Կուսակցության շահե՞րը պետք է արդարանցեք…
-Կամ էլ էտ ի՞նչ հույսերի մասին էր խոսքը:
-Արդյո՞ք դա ընտրություններում ՀՀԿ-ի համար շատ ձայներ բերելով է պայմանավորված:
-Ես չգիտեմ, Դուք ինչ ի նկատի ունեք: Ինչու չէ նաև կուսակցության շահերը, բայց առաջին հերթին ժողովրդի հետ աշխատելով այդ վստահությունը իմ ժողովրդի, Վայոց Ձորի ժողովրդի: Ես Վայոց Ձորից եմ, ապրելու եմ այնտեղ, ապրելու եմ և ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվել եմ քաղաքապետ ժամանակ:
-Ի՞նչ եք անելու, որ նախկին մարզպետը չէր արել կամ վատ էր անում:
-Զորամասում գիրք կարդալո՞ւ եք :
-Նախկին մարզպետը վատ չի արել: Մարզպետն իր իրավունքներն ու պարտականություններն ունի: Մարզում ընդամենը կատարելու եմ իրավունքները, որևէ այդպիսի առանձնահատուկ խնդիր չի դրվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



