Մի անհամեստ հարց ունեմ վառելանյութերի ներկրման մենաշնորհ ունեցող մեր օլիգարխներին։
Պարզ մաթեմատիկական խնդիր եմ առաջարկում ձեզ։ Դիցուք՝ նավթի գինը մի քանի ամիս առաջ 110 դոլար էր, իսկ հիմա՝ 80, այսինքն՝ նավթի գինը նվազել է 22 տոկոսով։ Որքանո՞վ պետք է նվազի բենզինի գինը, եթե հաշվի առնենք, որ բենզինն էլ, դիզվառելիքն էլ, քսանյութերն էլ պատրաստվում են նավթից։
Մաթեմատիկական խնդրից զատ ուզում եմ մի փիլիսոփայական-էկզիստենցիալիստական խնդիր էլ տալ։ Քանի որ Հայաստանում բենզինի, դիզվառելիքի ու քսանյութերի գինը չի իջել, թեև այն իջնում է աշխարհով մեկ, առաջանում է հարց՝ մեր օլիգաՌխոԶներին. որքա՞ն գերշահույթ պետք է քերթեք այս ժողովրդի ջանից, որպեսզի ձեր անհագ բողազները վերջապես լցվեն, ու կշտանաք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.isahakyan.7/posts/1661520494074404?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել