Araratnews.am-ը գրում է․
Araratnews.am-ի զրուցակիցն է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
-Պարո´ն Ուրիխանյան, հոկտեմբերի 24-ի հանրահավաքին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այդ օրվանից սկսած ձևավորվելու են շտաբներ, մինչ օրս այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են կատարվել:
-Կազմակերպչական աշխատանքներ են ընթանում, ինչպես նաև այսօր ԲՀԿ քաղաքական խորհուրդն այդ հարցերի շուրջ որոշումներ է կայացնելու, որի մասին կհայտարարենք:
-Մարզերում էլ աշխատանքներ տարվո՞ւմ են:
-Ամենուրեք ընթանում է շտաբների ձևավորման աշխատանքներ: Կբացվեն գրասենյակներ, որոնցում կներգրավվեն քաղաքացիներ, որոնք էլ իրենց ցանկությամբ մասնակից կդառնան համազգային շարժման գործունեությանը:
-Դա ենթադրում է ինչ-որ ժամանակահատված, իսկ մտավախություն չունե՞ք, որ ժողովրդի շրջանում եռյակի գործողությունների հանդեպ վստահության խնդիր կառաջանա:
-Այն օրակարգը, որն ի սկզբանե հաստատվել է, իրականանում է: Ամեն ինչ շատ կարճ է և կոնկրետ. մեր գործողությունները տևելու են ճիշտ այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի արդյունք:
-Երբ ասում եք՝ ի սկզբանե հաստատված օրակարգ, նկատի ունեք՝ իշխանափոխությո՞ւնը:
-Այդ թվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



