Armlur.am-ը գրում է․
Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր Կառավարության նիստի ժամանակ պետք է նշանակվեր Վայոց ձորի մարզպետ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանն այսուհետ կզբաղեցնի մարզպետի պաշտոնը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ», - նշված է որոշման մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/257492/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



