2362686_d3a0a0ab1in.am-ը գրում է․

Խանդը բնական զգացմուքն է, սակայն միայն բացասական հետրանքներ է թողնում: Դա են հաստատել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունները: Կենսաբանները 45 հետերոսեքսուալ տղամարդկանց մասնակցությամբ փորձ են անցկացրել և պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր խանդում են իրենց զուգընկերուհիներին ավելի վատ որակի սերմնահեղուկ ունեն, քան նրանք, ովքեր ավելի քիչ են խանդում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PLoS ONE ամսագրում:

Ուսումնասրության արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, ոքեր ավելի քիչ են հետևում իրենց զուգընկերուհիներին, սպերմատազոիդների ավելի մեծ խտություն, ավելի շատ շարժուն սպերմատազոիդներ և ավելի շատ ուղղվածությամբ շարժվող սեռական բջջիջներ ունեն, քան նրանք, ովքեր իրենց սիրելիներից քայլ անգամ չեն հեռանում:

Սակայն, հնարավոր է նաև հակառակ կապը՝ սերմնահեղուկի վատ որակով օժտված տղամարդը գենետիկորեն ծրագրավորված է զուգընկերուհուն «իր տարածքում պահել»: Այս դեպքում հեշտ է ապացուցել այն փաստը, որ կանայք ավելի շատ նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր նրանց թեթև անտարբերությամբ են վերաբերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել