Հայ Ժողովրդի պատմական ողբերգությունը ծագել է այն վարկյանից, երբ Հայը Հային դիմեց «ՄԵՆՔ» եվ «ԴՈՒՔ»-ով… Եվ երբեք չենք ընդունել, որ բոլորս էլ ՄԵՆՔ ենք… Մենք ենք, մեր ՀԵԹԱՆՈՍՆԵՐՈՎ ՈՒ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐՈՎ, ԱՂԱՆԴՆԵՐՈՎ ՈՒ ՄԱՍՈՆՆԵՐՈՎ… ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ գողերով, մեր ավազակներով, մեր արևմտամետերով, արևելամետերով, կապիտալիստներով, օլիգարխներով, գյուղացիությամբ, աշխատավորությամբ, մեր տգետերով, կրթվածներով, մեր լավով ու վատով…. Այս ՄԵՆՔ ՈՒ ԴՈՒՔԸ ունի շաաաաատ երկար պատմություն… Սակայն հիշում եմ, սովետական ժամանակներում մեր հայրենակիցներից շատերը նույնիսկ Հայաստանը չէին ճանաչում ու դիմում Սովետական Հայաստանին՝ որպես «ԴՈՒՔ»… Ու հիմա էլ կա, այդ հիմար մտածելակերպը, կուսակցականների, աղանդների, կրոնների, քաղաքական գաղափարների ու մնացածի միջև…. Երբեք ՄԵՆՔ իրար չենք սիրել մեր լավով ու վատով…. Ու վատերին միայն օրենքով կարգի հրավիրել…. Ու երբեք չենք դիմել սփյուռքին ու հայրենիքին որպես ՄԵՆՔ…. Ու չմոռանամ հիշեցնելու, որ Անթելյասի ու Էջմիածնի պատմությունը զերծ չի մնացել ՄԵՆՔ և ԴՈՒՔԻ պառակտումից…. Ու մինչ օրս էլ նրանք ՄԵՆՔ չեն….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել