1in.am-ը գրում է.
Ֆիթնես ապարանջանների հանրաճանաչ արտադրող Jawbone-ը երկու նոր սարքավորումներ է ներկայացրել` UP3-ը և UP MOVE-ը: Այս մասին ասվում է ընկերության մամլո ասուլիսում:
UP3-ն մուլտիսենսորային ֆիթնես թրեքեր է, որն արձանագրում է տարբեր տվյալներ և սեփականատիրոջ համար խորհուրդներ կազմում ֆիթնեսի և առողջության ոլորտում: Այն ապարանջանի տեսք ունի, ունի բիոիմպենդանս հաղորդիչներ, մարմնի և շրջակա միջավայրի ջերմաստիճանի հաղորդիչներ: Դրանց միջոցով UP3-ն հանգստի վիճակում հետևում է զարկերակին, արձանագրում արագ, թեթև և խոր քնի փուլերը: Այն ավտոմատ կերպով որոշում է մարզումների տեսակը:
UP MOVE-ը Jawbone ընկերության «խելացի» ապարանջանի բյուջետային տարբերակն է: Ապարանջանը կարող է հաշվարկել մեկ օրում կատարած քայլերի քանակը և վերլուծել քնի որակն ու տևողությունը: Սարքավորման մարտկոցը պետք է փոխել յուրաքանչյուր կես տարին մեկ: