ArmnewsTV.am-ը գրում է․
Գյուղատնտեսական տարվա ավարտին ոռոգման ջրի թեման Արմավիրի մարզում նոր կրքեր է բորբոքել: Ամբերդցիներն աշնանացան և այգեթաղ անելու համար ոռոգման ջուր չեն ստացել: Ջրամակատարար ընկերությունը հրաժարվել է ջուր տալ` պահանջելով եկող տարվա ջրի վարձի կեսը կանխավճար մուծել: Կանխավճարի հարցը մինչև մարզխորհրդի նիստ հասավ: ՋՕԸ ղեկավարը պնդեց` գյուղացու համար ի՞նչ տարբերություն, թե երբ կվճարի: Գյուղապետի ու ՋՕԸ ղեկավարի կռիվն ավելի թեժացավ նիստից հետո: Ջրամատակարարը հայտարարեց, որ Ամբերդում ջրաչափում չի անելու:
«Խոյ» ՋՕԸ-ի հետ ամբերդցիների կռիվը տարիների պատմություն ունի: Երբ գյուղի հողերը ճանաչվեցին գերնորմատիվային, գյուղացին կրկնակի շատ էր ջրի վարձ վճարում: Անցած տարի ստուգումներից հետո հողի կարգավիճակը փոխվեց, ամբերդցին սկսեց քիչ վճարել ջրի համար: Ամբերդցիները համարում են, որ ջրամակատարարը հին հաշիվներն է փորձում մաքրել: Ջրամատակարարը անհիմն է համարում գյուղացիների պնդումները: Նույն թեմայով մեկ այլ բախում էլ մարզխորհրդի նիստում էր: «Ակնալիճ» ՋՕԸ հրաժարվում է Առատաշենին ոռոգման ջուր մատակարարել աշնանացանի համար: «Ակնալիճ» ՋՕԸ-ի ղեկավարը չի նահանջում, ջուր չի կարող տալ և վերջ: Աշնանացանի ընթացքում մարզի համայնքներում առաջացած ոռոգման ջրի խնդիրները պարզելու համար մարզպետը հանձնարարեց հանձնաժողով կազմել և տեղում ուսումնասիրություն կատարել:
Տեսանյութը՝ այստեղ