Ադրբեջանն ինֆորմացիոն ասպարեզում շատ ընգծված ու հետևողականորեն Ղարաբաղը ներկայացնում է իբրև վիճելի տարածք: Այդ դեպքում, միգուցե, հարց առաջանա, իսկ ինքը ո՞ւմ հետ է վիճարկում «սեփական» տարածքը: Եթե Արցախն իրենցն է, ինչու՞ և ու՞մ հետ են վիճարկում: Հասկանալի է, որ դա անում են ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու և տարածքային ամբողջականության սկզբունքի առաջ մղման նկատառումներով, որովհետև տարածքային ամբողջականության հարցն առաջանում է միայն միջազգայնորեն ճանաչված պետությունների կողմից որևէ տարածքի վիճարկելիության դեպքում, և հակառակը՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը թուլանում է «վիճելի տարածք» տերմինոլոգիայի կիրառման դեպքում:
Սակայն, մյուս կողմից էլ, սեփական «ունեցվածքը» վիճարկելի ներկայացնելն արդեն վիճելի է դարձնում դրա պատկանելության հարցը: Լավ կլինի այդպես չվարվեն, որովհետև պարտությունն անխուսափելի է: Ահա թե ինչու, նրանք վիճարկում են պատմության ընդամենը նորագույն դրվագները: Բայց քարոզչական հնարքը, ինչպես ասում են, երբեմն էլ «որոգայթ փառաց» է, հատկապես՝ անփառունակների համար։