Քեզ մոտ ստացվո՞ւմ է ինտրիգներ հյուսելCosmo.am-ը գրում է․

Ժամադրվելը բարձր լարման ներկայացում է, կարողանում ես արդյոք ստեղծել հասանելի լինելու և գաղտնիության իդեալական համադրումը, ինչը այդքան գրավիչ է դարձնում: Ստուգիր...

1. Երբ հոյակապ անցկացրած` առաջին ժամադրությունից հետո SMS ես ստանում նրանից, սովորաբար`

Ա. զանգում ես, որ ասես` քեզ էլ շատ դուր եկավ ժամադրությունը, և շնորհակալություն հայտնես

Բ. մի օր սպասում ես, նախքան SMS ուղարկելը: Վաղը նա ավելի շատ կուզենա քեզ հետ խոսել:

Գ. պատասխանում ես նույն օրը, ավելի ուշ` հիշատակելով որևէ հետաքրքիր պահ ձեր հանդիպումից

 

2. Արդեն երեք անգամ հանդիպել եք, բայց դու դեռ վստահ չես` ուզո՞ւմ ես ֆիզիկական հարաբերությունների անցնել, թե ոչ: Եթե նա այդ ուղղությամբ քայլ է անում, դու `

Ա. ասում ես, որ պետք չի շտապել, քանի որ արդեն իսկ լավ ժամանակ եք անցկացնում միասին

Բ. ասում ես` քեզ շատ եմ հավանում, բայց մի քիչ առաջ ես ընկնում

Գ. ինքդ քեզ մտածում ես. «կորցնելու բան չունեմ» ու գիրկն ընկնում: Համ էլ ձեռքի հետ պարզում ես, որքանով եք համատեղելի

3. Դու երկու տղայի հետ ես հանդիպում և ուզում ես նրանցից գոնե մեկի հետ մի քայլ առաջ գնալ: Նրան ասում ես`

Ա. չէ, ոչինչ էլ չես ասում: Տարբերակներդ բաց ես պահում, մինչև չհամոզվես, որ ուզում ես նրանցից մեկի հետ լինել

Բ. մտածում ես. «Կարծում եմ ժամանակն է ուրիշ մարդկանց հետ հանդիպել, քեզանից խեր չկա... թե՞ սենց էլ շարունակենք»

Գ. «Ես կարծես թե քո նկատմամբ զգացմունքներ ունեմ: Ժամանակն է մի քիչ լրջացնել հարաբերությունները»

 

4. Այդ տղամարդու առջև առաջին անգամ մերկանալիս դու`

Ա. քո իմացած ամենալավ հնարն ես գործադրում, որ նա ավելին ուզենա

Բ. հիմնական, բայց զվարճալի բաներով ես զբաղվում: Թող մի քանի հնար դեռ գաղտնի մնան

Գ. պառկում ես, թուլանում ես ու հնարավորություն տալիս տալիս նրան, որ քեզ տպավորի

5. Եթե առաջին ժամադրության ընթացքում նա ինչ-որ անձնական հարց է տալիս, դու`

Ա. Ցրում ես հարցը` ակնհայտ հնարովի պատասխանով և փոխում` թեման

Բ. Շատ ընդհանուր պատասխաններ ես տալիս` հնարավորինս կոծկելով մանրամասները

Գ. Ճիշտն ես ասում, միևնույն է վաղ թե ուշ կիմանա, ինչո՞ւ ձգձգել

Միավորներ

1. Ա-2, Բ-0, Գ-1; 
2. Ա-1, Բ-0, Գ-2; 
3. Ա-0, Բ-1, Գ-2; 
4. Ա-2, Բ-1, Գ-0; 
5. Ա-0, Բ-1, Գ-2

10-ից 7 միավոր - Հեշտ հասանելի

Քեզ արժանի տղաները էքսկլյուզիվ ակումբի անդամներ են: Սակայն դու նրանց արագորեն ներս ես թողնում` շրջանցելով հերթն ու անվտանգության աշխատողներին, նախքան նրանք ապացուցում են իրենց VIP կարգավիճակը:

«Եթե դու սեքսուալ և էմոցիանալ առումով բաց գիրք ես, տղամարդիկ պարզապես մտածում են, որ արժանի չես, որ քեզ սիրահետեն», - ասում է դոկտոր Ջոն Վալենտիսը` «Ռոմանտիկ բանականություն» գրքի հեղինակը:

Եթե ցանկանում ես, ինքդ քեզ հարց տուր. «արդյո՞ք ինձ լավ կզգամ, եթե նա ինձ այսքան ինտիմ ճանաչի ու մենք հանկարծ բաժանվենք»:

Եթե պատասխանդ բացասական է, ուրեմն «գայթակղիր նրան` գողտրիկ ու առեղծվածային մնալով նրա համար», - ասում է Լոս Անջելեսից` ժամադրությունների ուսուցանող Դեվիդ Վայգանթը:

4-ից 6 միավոր - Իդեալական սադրիչ

Ժամադրվելը բարձր լարման ներկայացում է, և դու ես ստեղծում հասանելի լինելու և գաղտնիության իդեալական համադրումը, ինչը քեզ այդքան գրավիչ է դարձնում:

«Քո բացահայտ հմայքը գրավիչ է», - ասում է Վայգանթը` «միաժամանակ դու ստիպում ես տղամարդկանց` ավելի շատ ջանքեր գործադրել քեզ արժանանալու համար»:

Վայգանթը խորհուրդ է տալիս պահպանել այդ ընկերական լարվածությունը: «Քանի դեռ ձեր հարաբերությունները չեն լրջացել, աշխատիր շատ ինտիմ տեղեկություններ չտրամադրել, իսկ սեքսուալ հնարները պահպանիր որպես մրցանակ, շատ ջանքեր գործադրած տղամարդու համար»:

0-ից 3 միավոր - Անհասանելի դիվա

Քո համար ժամադրվելը խաղ է, ու դու կանոններից չես շեղվում: Բայց պարտվողը դու ես: «Քո փակված լինելը տղամարդկանց ստիպում է մտածել, որ կամ դու իրենց չես հավանում, կամ ինչ որ բան ես թաքցնում», - ասում է Վայգանթը:

Փոխարենը` նրան կարելի գայթակղել ընդառաջելով: «Կարելի է հարմար պահի նրան նամակ գրել Facebook-ում», ասում է Վալենտիսը ` «կամ մի ընդհանուր հետաքրքրություն գտեք», օրինակ` միասին բարձրացեք Արագած:

Նա բարձր կգնահատի քո` համատեղ ապագայի այդ ակնթարթը...և կուզենա դրա մասը դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել