RTR3992V-512x3431in.am-ը գրում է․

Հորդանանը Տաճարի լեռան վրա բռնության սրումից հետո որոշել է Իսրայելից հետ կանչել իր դեսպանին: Այս մասին հայտնում է Petra հորդանանյան պաշտոնական գործակալությունը:

Գործակալության տեղեկությամբ՝ երկրի վարչապետ Աբդալլա Էնսուրը դիվանագիտական գերատեսչության ղեկավարին հանձնարարել է հետ կանչել Թել Ավիվում Հորդանանի դեսպանին՝ ի նշան Տաճարի լեռան վրա բռնության սրման դեմ բողոքի:

Չորեքշաբթի օրն ավելի վաղ Երուսաղեմում Տաճարի լեռան վրա ոստիկանների և պաղեստինցիների բախման հետևանքով 20 մարդ է վիրավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել