Որոշ տղամարդիկ աննկարագրելի իշխանություն ունեն իգական սեռի նկատմամբ և մի հաղթանակը մյուսի հետևից են տանում ամուրային ռազմաճակատում։ Թե ինչու են կանայք երազում նրա մասին՝ պարզել անհնար է։ Գուցե բանը նրան իշխանության, հարստության, փառքի կամ էլ աննկարագրելի տաղանդի մեջ է, կամ էլ դա պարզապես ինչ-որ «կենդանական ձգողականության» հետևանք է։ Այսպես թե այնպես, փաստը մնում է փաստ՝ չի եղել այդպիսի կին, որը մերժի այս ցուցակում ընդգրկված լովելասներին։

Չարլի Չապլին

«Ես հրեշտակ չեմ եղել, բայց միշտ փորձել եմ մարդ լինել»։

Չարլի Չափլինը 4 անգամ ամուսնացած է եղել, ընդ որում ամեն անգամ նա ամուսնանում էր իրենից շատ ավելի երիտասարդ աղջիկների հետ։ Ցավոք, բոլոր այդ ամուսնություններն ունենում էին միևնույն վերջաբանը. դատարան, սկանդալ և թերթերի առաջին էջերին հայտնվող ամուսնալուծություն։ Եվ միայն Չափլինի վերջին կինը՝ Ունա Օ՛Նիլը, նվիրեց Չափլինին այն, ինչ նրան պետք էր՝ հանգիստ և իսկական ընտանիք։ Նա դերասանուհի էր փնտրում իր նոր ֆիլմի համար, բայց գտավ իր ճակատագիրը։ Ունան ամուսնացավ Չարլիի հետ ու դադարեց նկարահանվել ֆիլմերում։ Հետո Չարլին թողեց իր կարիերան, ու նրանք երջանիկ ու միասին ապրեցին մինչև կյանքի վերջ Շվեյցարիայում։ Ամուսնության պահին Չարլին 50 տարեկան էր, իսկ Ունան՝ 18, բայց մի՞թե սերը տարիք է ճանաչում։

Ֆրենկ Սինատրա

«Ես պետք է գիտությունների դոկտորի աստիճան ունենամ՝ կանացի հարցերում։ Իրականում, ես ավելի հաճախ ձախողում եմ, քան հաղթում, բայց ես, շատ սիրելով ու հիանալով նրանցով, միևնույն է, ինչպես և բոլոր տղամարդիկ՝ չեմ հասկանում նրանց»։

Համաձայն ասեկոսեների՝ մեծագույն ամերիկացի երգիչներից մեկը կապեր ուներ մաֆիայի հետ։ Նա անթերի էր հագնվում ու, զուտ սպորտային հետաքրքրասիրությունից մղված, գայթակղում էր բոլոր հայտնի կանանց, այդ թվում իր ընկերոջ՝ Ջոն Քեննեդու տիկնոջը՝ Ժակլինին։ Նա իսկապես սիրում էր միայն Ավա Գարդներին՝ հայտնի ամերիկացի դերասանուհու և Հոլիվուդի ամենահայտնի աստղերից մեկին։ Սակայն նրանց ամուսնական կյանքը հարատև չէր։ Պատճառը նրանում էր, որ ինչ-որ մի պահ Ավան ավելի հաջողակ ու հարուստ դարձավ, քան բամբակյա ձայնով մաչոն, ինչը պարզապես անտանելի էր Սինատրայի համար։ Բայցևայնպես, նրանք մինչև վերջ պահպանում էին հարաբերություններ։

Ջոն Քեննեդի

«Որքան ավելի շատ հիմարություններ եմ անում, այնքան ավելի պոպուլյար եմ դառնում»։

ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդին փրկեց աշխարհը միջուկային պատերազմից, հավասարեցրեց սևամորթների և սպիտակամորթների իրավունքները, անհավանական վարկանիշ ուներ ժողովրդի մոտ, բայց այս ամենը ամենևին չէր խանգարում, որպեսզի նա աջ ու ձախ դավաճանի իր գեղեցկուհի կնոջը։ Ի թիվս մոտ 1500 այլ կանանց՝ Քեննեդու սիրուհիներից էր նաև Մերիլին Մոնրոն։ Կանայք նրա մասին պատմում էին, որ նա շատ շտապում էր անկողնում, իսկ ինքը՝ Քեննեդին պնդում էր, որ երբեք ու ոչ մեկին չի սիրել, պարզապես ուժեղ կապվածություններ է ունեցել։

Պաբլո Պիկասսո

«Կա կանանց միայն երկու տեսակ՝ դիցուհիներ ու փալասներ»։

Մեծանուն նկարիչը սիրում էր մանիպուլացնել կանանց և ընտրում էր այնպիսիններին, ում դուր էին գալիս մազոխիզմի հասնող էմոցիոնալ պաղեր։ «Դիցուհիներին» նա դարձնում էր «փալաս», որոնց վրա կարելի էր սրբել ոտքերը, ու դա նա արել է բազմաթիվ անգամներ, ընդ որում, վերջին անգամ՝ բավականին պատկառելի տարիքում։

Մաո Ցզե Դուն

«Յուրաքանչյուր կոմունիստ պետք է յուրացնի այն իրողությունը, որ հրացանը ծնում է իշխանություն։ Մեր սկզբունքը նրանում է, որ կուսակցությունը ղեկավարում է հրացանը և անթույլատրելի է, որ հրացանը ղեկավարի կուսակցությունը»։

Չինացի այս հեղափոխականն ու բռնապետը շատ էր սիրում կանանց ու համարում էր, որ բարոյականության կանոնները իշխանություն չունեն նրանց վրա այնպես, ինչպես հրացանը՝ կուսակցության վրա։ Մաոն տարված էր դաոսական փիլիսոփայությամբ ու համարում էր, որ դեռատի կանացի մարմինները մոտեցնում են անմահությանը, ուստի իր կյանքի մայրամուտին ամեն գիշեր նոր աղջկա հետ էր քնում։

Ջիմմի Հենդրիքս

«Երբ սիրո իշխանությունը գերակայի սերն առ իշխանություն, Երկրի վրա խաղաղություն կլինի»։

Հիպպի գուրու, էլեկտրական կիթառի հանճար Ջիմմի Հենդրիքսը սիրում էր կանանց, օգտագործում էր թմրանյութեր, ապրում էր արագ ու մահացավ երիտասարդ։ Ջիմմին զզվելի բնավորություն, բռնկուն խառնվածք ու բազմաթիվ վնասակար սովորություններ ուներ։ Նա օգտագործում էր կոկաինը՝ սեքսուալ ստիմուլյատորի տեղ և կանանց խելագարության էր հասցնում։ Դժվար չէ պատկերացում կազմել նրա անողնային վարքի մասին՝ լսելով նրա հին երգերն ու դիտելով նրա համերգները։

Լև Լանդաու

«Ամուսնությունը կոոպերատիվ է ու սիրո հետ այն ոչ մի կապ չունի»։

Մեծ ֆիզիկոս Լանդաուն սկսել է շփվել հակառակ սեռի հետ, որպեսզի հաղթահարի իր ամաչկոտությունը և չափազանց տարվել էր։ Կանանց համար նա անգամ յուրահատուկ դասակարգում էր մտածել.

1. Գեղեցիկներ

2. Լավիկներ

3. Հետաքրքիրներ (մեծ քթերով)

4. «Նկատողություն ծնոողներին»

5. Գնդակահարություն՝ կրկնելու դեպքում

Իր միակ կնոջ հետ ամուսնական կյանքում նա քարոզում էր բացարձակ ազատություն… Ճիշտ է՝ միայն իր համար։

Իոսիֆ Բրոզ Տիտո

«Իմ ռուս կինը հանդիսանում է հիմնական մեղավորը, որ իմ որդի Ժարկոն դարձավ խուլիգան ու կորսյալ երեխա, որովհետև կենցաղում նա իրեն անբարո է պահում»։

Հարավսլավիայի ցմահ նախագահ մարշալ Տիտոն հեղափոխական էր, պարտիզանական պատերազմի հանճար ու բռնապետ։ Տիտոն անթերի շարժուձև ուներ, հիանալի նվագում էր Շոպենի գործերը ռոյալի վրա և, իհարկե, անասելի սիրված էր կանանց կողմից, իսկ կանայք էլ՝ նրա։ Երբ նրա մարտական ընկեր Գերտա Հաասը պատերազմի ժամանակ գերության մեջ հայտնվեց, Տիտոն փրկեց նրան գնդակահարությունից ժամեր առաջ՝ փոխանակելով նրան գերմանացի գերված զինվորների հետ։ Սակայն ամուսնացավ նա ուրիշի հետ։

Արիստոտել Օնասիս

«Անգամ հաճույքը դու պետք է ստանաս կոմերցիոն օգուտով»։

Միլիարդատեր, նավերի սեփականատեր ու հռչակավոր փլեյբոյ Արիստոտել Օնասիսը առավել հայտնի էր նրանով, որ դարձավ մեկ այլ անվանի փլեյբոյի այրու՝ Ժակլին Քեննեդու վերջին ամուսինը։ Մաչոյի կարիերան Օնասիսը սկսել էր 12 տարեկանում, երբ նրան գայթակղել էր ֆրանսերենի իր ուսուցչուհին, իսկ դրանից հետո Արիստոտելը գործել է ինքնուրույն՝ սկսելով լվացքատան աշխատակցուհիներից, հետո նավասեփականատեր մագնատների դստրերից, շարունակելով օպերային անվանի երգչուհի Մարիա Կալլասով և վերջապես՝ եզրափակվելով 20-րդ դարի ամենահայտնի կանանցից մեկով՝ Ժակլին Քեննեդիով։

Օսկար Ուայլդ

«Ամուսնացած կնոջ սերը մեծ բան է։ Ամունացած տղամարդիկ անգամ երազում չեն տեսել այդպիսի բան»։

Պոետ, դրամատուրգ, հեքիաթների ու պատմվածքների հեղինակ Օսար Ուայլդի կյանքը հստակորեն երկու մասի է բաժանվում. առաջինում նա գայթակղում էր նորվեգացի արքայազնի կնոջը, 4 ապօրինի զավակների հայր էր դառնում ու ի վերջո՝ ամուսնանում գեղեցկուհու հետ, իսկ հետո, երբ իր գեղեցկուհի կինը երկու երեխա ունեցավ ու վերածվեց կռվարար ու գեր կնոջ, ինչպես դա հաճախ է լինում, Օսկարը թևակոխեց իր կյանքի երկրորդ փուլ ու, հիասթափվելով կանանցից, սկսեց նախապատվությունը տալ մկանոտ երիտասարդ տղաների, ինչը նրան այդպես էլ չներեցին։

Հերբերթ Ուելլս

«Հեծանիվ վարելը նման է կնոջը սիրահետելուն. կարևորը վստահությունն է սեփական ուժերիդ հանդեպ»։

«Աշխարհների պատերազմ»-ի հեղինակը իր գրեթե ողջ կյանքն ապրեց իր երկրորդ կնոջ՝ Ջեյնի հետ (իրականում նրա անունը Էմի Քեթրին էր, բայց Հերբերթը սիրում էր փոխել կանանց անունները), սակայն նա բազմաթիվ սիրուհիներ ուներ։ Ոմանց հետ նա ծանոթացել էր համալսարանում, որտեղ դասավանդում էր, իսկ ոմանց հետ էլ՝ նամակագրության միջոցով։ Որոշ սիրուհիների հետ նա բավականին երկար ապրում էր, ընդ որում՝ չամուսնալուծվելով իր կնոջից և մշտապես վերադառնալով նրա մոտ։ Ջեյնն, անկասկած, գիտեր իր ամուսնու հերոսությունների մասին, ու երբ նա մահացավ, Ուելլսը նրա հուղարկավորության պահին ոռնում էր՝ ասես վիրավոր գազան, իսկ դրանից հետո նա դադարեցրեց իր սիրային արկածները:

Ժան Պոլ Սարտր

«Դժոխքն ուրիշներն են»։

20-րդ դարի մեծագույն փիլիսոփաներից մեկը սիրահարված էր Սիմոնա դե Բովուարին՝ եվրոպական ֆեմինիզմի կնքամորը։ Նրանք համատեղ էին ապրում, ինչպես նաև երկուսն էլ ունեին սիրուհիներ ու սիրեկաններ, որոնցով կիսվում էին միմյանց հետո։ Այս ամենը միասին կազմում էր նրանց ընտանիքը, որը, լինելով չափազանց խելահեղ, հավանաբար խիստ ուշագրավ էր նրանց համար։

Ամադեո Մոդիլյանի

«Ամենակրքոտ պատվախնդրությունը նա է, որն իր հիմքում ունի Անոնիմության հպարտությունը»։

Մոդիլյանին հանճար էր, ով վարում էր չքավոր կյանք։ Նա քնում էր իր բնորդուհիների հետ, գերադասում էր պարզ աղջիկների՝ լվացքատան աշխատակցուհիների, խոհարարների ու սպասուհիների, բայց միայն նրանցով չէր սահմանափակվում։ Մոդիլյանին ծանոթ էր նրբանկատ Աննա Ախմատովայի հետ, իսկ իր կյանքի վերջում ապրում էր գեղեցկուհի Ժաննա Էբյուտրենի հետ, ով ուսանողուհի էր՝ հարգված ընտանիքից։ Վերջինս իրեն դուրս նետեց պատուհանից՝ հղի վիճակում՝ Ամադեոյի մահվանից մի քանի օր անց։

Էռնեստ Հեմինգուեյ

«Կնոջը կորցնում ես այնպես, ինչպես կորցնում ես գումարտակդ՝ հաշվարկներում սխալ թույլատրելով, անիրականանալի հրաման տալով, անտանելի բարդ պայմաններում։ Մեկ էլ՝ սեփական անասնության պատճառով»։

Հեմինգուեյի ընկերները կատակում էին, որ նրա յուրաքանչյուր նոր ստեղծագործության համար նոր կին է պետք։ Համարվում է, որ այս կատակը այդքան էլ հեռու չէ իրականությունից, իսկ նրա կենսագրաբանները 500 էջանոց աշխատություններ են գրում Հեմինգուեյի սիրային կյանքի մասին։ Ինքը՝ Հեմինգուեյը, պնդում էր, որ իր «հաղթանակների» ցուցակում են լրտեսուհի Մատա Հարին, գանգսթերի ընկերուհի, աֆրիկյան ցեղապետի կին, մի քանի իտալացի կոմսուհիներ ու հույն արքայադուստր։ Պաշոտանապես նա ամուսնացած է եղել 4 անգամ և նրանց բոլորին Էռնեստը սիրում էր ի սրտե, բայց ոչ երկար։

Բերտոլդ Բրեխտ

«Թեթևսոլիկ մարդը, ում հատնի են ճշմարտությունները, արտահայտվում է վերացականորեն, պաթետիկ ու ոչ դիպուկ»։

Երիտասարդ Բերտոլդը գրավում էր կանանց, ասես վագրը՝ իր զոհերին (նա իրեն համարում էր քաղաքային յուրահատուկ գիշատիչ), իսկ գրավելուց հետո ոչ միայն պառկեցնում էր նրանց մահճակալին, այլև նստացնում իր գրասեղանի շուրջ։ Հետազոտող Ջոն Ֆուեդջին համարում էր, որ Բրեխտն օգտագործում էր սիրուհիներին՝ ասես գրական ստրկուհիների, և հենց նրանք են գրել նրա պիեսների տեքստերի 90 տոկոսը։ Իհարկե, այլոք վիճում են նրա հետ, բայցևայնպես, բոլորը համաձայն են, որ կնատյաց Բրեխտն ակտիվորեն օգտվում էր գեղեցիկ կանանց օգնությունից։

Կլարկ Գեյբլ

«Տղամարդու երջանկությունը կայանում է նրանում, որ կա ինչ-որ կին, որը փորձում է լսել նրա քայլերի ձայնը, երբ նա տուն է վերադառնում»։

Ուիլլիամ Կլարկ Գեյբլը 5 անգամ ամուսնացած է եղել ու պարբերաբար դավաճանում էր իր կանանց։ «Քամուց քշվածները» ֆիլմում Գեյբլի զուգընկերուհի Վիվիեն Լին ատում էր նրան այն բանի համար, որ Կլարկը լքում էր նկարահանման տաղավարը ուղիղ երեկոյան 6-ից՝ ասես բանկի աշխատակից։ Ի պատասխան, Գեյբլը վրեժխնդիր էր լինում Վիվիենից՝ համբույրի բոլոր տեսարաններից առաջ սոխ ուտելով։

Մարչելլո Մաստրոյանի

«Իմ իդեալը միշտ եղել է Մերիլին Մոնրոն՝ թեթևակի գռեհիկություն ունեցող գեղեցիկ շիկահեր»։

Պատանեկության տարիներին Մարչելլոն չէր վայելում կանանց համակրանքը, սակայն հետո ամուսնացավ, հաջողության հասավ ու սկսեց դավաճանել իր կնոջը՝ Ֆլորային, աջ ու ձախ և այնքան արեց դա, որ ի վերջո Ֆլորան համակերպվեց դրա հետ, ու նրանք դարձան «պարզապես ընկերներ»։ Մատրոյանիի սիրուհիներն են եղել Ֆեյ Դանաուեյը, Կատրին Դենյովը և ըստ ասեկոսեների` Սոֆի Լորենը (ինքը՝ Մարչելլոն, միշտ հերքում էր դա)։ Կանանց հետ շփման ժամանակ որոշակի անվստահություն նրա մեջ մնում էր մինչև ծերությունը, և հավանաբար հենց դա էլ գրավում էր կանանց։

Էլվիս Փրեսլի

«Աղջիկները հոբբի չեն, ավելի շուտ՝ զվարճանք»։

Էլվիսը մի քանի տարի ապրում էր իր նշանածի՝ Պրիսցիլլայի հետ ու հսկում էր նրա կուսությունը՝ մինչև ամուսնություն (նրանք ծանոթացել էին, երբ Պրիսցիլլան դեռ անչափահաս էր)։ Սակայն դա չէր խանգարում, որպեսի Փրեսլին անդադար դավաճաներ աղջկան՝ իր երկրպագուհիների հետ։ Համաշխարհային փառքից, հրեշավոր հարստությունից, ստիմուլյատորներից, բարբիտուրատներից և ալկոհոլից բաղկացած պայթյունավտանգ աղցանը չէր կարող նպաստել Էլվիսի ընտանեկան կյանքին ու սեռական գիգանտի հեղինակությանը, բայց երկրպագուհիները շարունակում էին նորից ու նորից ցանկանալ Էլվիսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել