1in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը տեղափոխվելու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկար»՝ ստորագրելով 2.5 տարվա պայմանագիր:
Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ղազախական ակումբի երկրպագուներին:
«Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար՝ ակումբում անցկացրած այս ողջ ժամանակահատվածի համար:
Յուրաքանչյուր խաղում ես ու թիմակիցներս զգացել ենք ձեր աջակցությունը: Այս 2 տարիներն անմոռանալի են իմ կարիերայում: Հուսով եմ՝ դեռ կհանդիպենք: Շնորհակալություն բոլորին: Առա՛ջ «Ակտոբե»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1472899.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



