Մարդկային հարաբերությունները վերածվել են առևտրային շուկայի…
Բախտավոր է այն մարդը, ով ծնվել է առողջ ու հաջողակ աստղի ներքո: Հիմա, երբ մարդկային հարաբերությունները վերածվել են առևտրային շուկայի, երբ շփումը միմյանց հետ հենվում է շահի վրա, երբ անհատը, որպես հասարակության լիարժեք անդամ, մերժում է իր նմանին` ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցողին, հասկանում ես` աշխարհը շրջվել է: Մարդիկ դարձել են ավելի անտարբեր ու սառը դիմացինի նկատմամբ`չնկատելով ամենանուրբ ու վեհ զգացմունքները, նուրբ հոգու պերճախոսությունը:
Ինչպես գիտենք «ԷԽՈ» ՀԿ թիմի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը, մատչելի պայմանների ապահովումն ու հասարակության իրազեկումը հաշմանդամ անձանց իրավունքների մասին: Շատ կարևոր է իմանալ հաշմանդամների իրավունքները`նպաստելով նրանց կյանքի դրական փոփոխությանն ու կայունացմանը: Հաճախ մեզ դիմում են` հարցնելով հաշմանդամների արտոնությունների մասին ուսումնական հաստատություն ընդունվելիս: Ասենք, որ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Շատ դեպքեր են եղել, երբ անտեղյակ լինելու հետևանքով հաշմանդամ անձը սովորելու համար վճարել է:
Շատերին հետաքրքրում է նաև հետևյալ հարցը, թե ինչ արտոնություններից ենօգտվում հաշմանդամ աշխատողներ ունեցող գործատուները: Նշենք, որ ՀՀկառավարությունը 2006 թ-ի հուլիսի 13 թիվ 996 որոշմամբ սահմանել էաշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանաջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը ևպայմանները: Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանցաշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին տրամադրելովաշխատավարձի մասնակի փոխհատուցում:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում`
• Զբաղվածության կենտրոններում հաշվառված հաշմանդամները:
• Ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներկիրառող հիմնարկներից վերադարձած անձինք:
• Աշխատանքային տարիքի հասած և առանց ծնողական խնամքի մնացածերեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվինպատկանող անձինք:
• Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները:
• Առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցողգործազուրկները:
• Երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք:
• Փախստականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համարգործատուին տրվում է փոխհատուցում`գործատուի կողմից սահմանվածաշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսականաշխատավարձի չափը («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀoրենք): Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ առաջին և երկրորդխմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում էերկու տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանցը` մեկ տարի ժամկետով:Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:
Նմանատիպ հարցերը շատ են:
Ցավալին այն է, որ ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ, իմանալովամեն ինչի գինը, չգիտեն դրանց իրական արժեքը: Չգիտեն, որ հոգումամենահրաշալի զգացմունքներ արթնացնելու համար երբեմն մանրուքն էլ էբավական: Ցանկացած բարձունք տառապալից է, և առանց տառապելու չես լսիերաժշտությունը` հաղթանակի սկիզբ ազդարարող ու կյանքի փորձություններինժպտացող մեղեդին:
Մեր թիմը հավատում է լուսապայծառ, սիրով ու ջերմությամբ լի ապագային, որիկերտման գործում մեծ է մեզանից յուրաքանչյուրի դերը: Եթե երբևէ առնչվել եք նմանատիպ խնդիրների կամ ունեք ձեզ տանջող հարցեր, ապա առանց երկմտելու կարող եք դիմել «ԷԽՈ» ՀԿ թիմին: Ետադարձ կապ կարող եք հաստատել www.ekhongoarmenia.am կայքի միջոցով: