Ճիշտ է, մի քիչ ցավալի ու սկանդալային բան եմ ասում, բայց պետք է ասեմ:Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ:Լավ է, որ ցեղասպանություն էլ եղել է, թե չե մեր նորելուկ «փոքր» աստղերը, չկայացած երիտասարդները ինչի՞ մասին պետք է երգեին, որ արժանան հայության ուշադրությանը, որ հայտնի դառնան:Որքան մոտենում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը`այնքան շատանում են դրա մասին երգերը:Իհարկե, լավ է, որ մարդկության դեմ մեծ հանցագործության դեմ նաև երգերով են պայքարում ու արդարություն պահանջում, բայց ախր վատն այն է, որ այդ երգողները տեղյակ էլ չեն, ինչը ոնց է եղել, ինչու՞ և ինչպես, եթե չչափազանցնեմ, նույնիսկ երևի չեն իմանա, որ թվականին է եղել կամ որ ամսին, միայն գիտեն, որ նման բան է եղել, որ դա աշխարհի ուշադրության կենտրոնում է, կարելի երեգրե գրել դրա մասին ու ռասկռուտկա անել:Սա իսկապես ցավալի է, ցավալի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: