prigovorennye-ksmertnoy-kazni-vssha-pozhalovalis-nahalatnoe-ispolnenie-prigovora_11in.am-ը գրում է․

Միսսուրիում մահացել է ամենածեր ցմահ բանտրակյալը, ով կնոջը սպանելու համար ցմահ ազատազրկվել էր 1992թ.: Այս մասին է հաղորդում Associated Press-ը:

75-ամյա Քեննեթ Բաումրուքը ուղղիչ քրեակատարողական հաստատությունում մահացել է հոկտեմբերի 31-ին՝ բնական պատճառներից:

1992թ. մայիսի 5-ին Քլեյթոն քաղաքում Բաումրուքի և նրա կնոջ ամուսնալուծության հայցը քննելու ընթացքում նա պայուսակից երկու ատրճանակ է հանել և սկսել է կրակել: Արդյունքում նրա կինը մահացել է, երկու փաստաբանները, դատական կագադրիչն ու պահակը վիրավորվել են: Նա կրակել է նաև դատավորի և ոստիկանների վրա, սակայն վրիպել է: Իրավապահները պատասխան կրակ են բացել, որի արդյունքում տղամարդը ինը վնասվածք է ստացել, այդ թվում նաև գլխին:

Ստացված վնասվածքների պատճառով նա երկար ժամանակ չի կարողացել կանգնել դատարանի առջև, և մահապատժի նրան դատապարտել են միայն 2001թ., սակայն Գերագույն դատարանը գործը վերաքննման է ուղղարկել: 2007թ. Բաումրուքի վերաբերյալ կրկին մահապատժի վճիռ են կայացրել, որը պետք է իրականացվեր 2009թ.: Սակայն, այն հետաձգվել է ներկայացված վերաքննիչ բողոքների պատճառով: 2012թ. Գերագույն դատարանը վճիռը ուժի մեջ է թողել, սակայն դրա իրականացման ամսաթիվ այդպես էլ չի նշանակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել