image20032615_c40979ffefcae4887d66a34298239d441in.am-ը գրում է․

Ֆրանսիան չի կարողանում իրականացնել բյուջեի դեֆիցիտի նվազեցման պարտականությունները մինչև 3 տոկոս ՀՆԱ-ն: 2014-ին այն կկազմի 4.4 տոկոս, 2015-ին 4.5, իսկ 2016-ին` 4.7` դառնալով ամենամեծը եվրոգոտում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Եվրահանձնաժողովի կանխատեսումները:

«Ֆրանսիայի տնտեսության աճը ցածր է մնում 2014 և 2015 թվականներին երկրի ներսում զուսպ պահանջարկի և նախկինի պես նվազեցված արտահանման ցուցանիշների պայմաններում: 2016-ին, պահանջարկի մեծացման հետ մեկտեղ, տնտեսական աճի տեմպերը ևս կընդլայնվեն: Չնայած ծախսերի լուրջ կրճատմանը` բյուջեի դեֆիցիտը կշարունակի աճել»,- ասվում է փաստաթղթում:

Համաձայն Ֆրանսիայի կառավարության` 2015-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 4.3 տոկոս, իսկ 3 տոկոսով ավելանալու խնդիրը կիրականացվի 2017-ին, երբ երկրում նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել