Եթե ինձ հարցնեն, ինչը կփրկեր Հայաստանին անկումներից, ես անկեղծ կպատասխանեի. մենք որբ ենք հավատից, սիրուց, կարեկցանքից, ուստի կփրկեր այն ամենը, ինչը թվարկեցի, դրանց բացակայությունը մեզ ստիպում է սոված մնալ, մնալ միշտ անդունդի եզրից կախված:
Չենք զգում, որ քիչ-քիչ մոռանում ենք ինքներս մեզ, մոռանում ենք այնքան թանկ մեր ինքնությունը, որով կարող էինք ամենուր լինել միակը:
Ժամանակը միշտ ապացուցում է, որ ներսի թշնամին ավելի է լուծարում ազգը, քան ինքը` արտաքին թշնամին :
Մենք սովորել ենք լինել խաբեբա, լինել գցող, լինել հոգով փնթի, սակայն մոռացել ենք Լինել Հայ, մնալ Հայ, մնալ ՄԱՐԴ ...........
Սակայն այդ ամենի հետ ես զգում եմ, որ Հայի մեջ կա մի բան, որը ոչ մի տեղ չկա, դա արյունն է, որը երբեք ջուր չի դառնա, մեր խնդիրներն այնքան են շատացել՝ արտաքին և ներքին, որ մենք մոռացել ենք, որ մեր միակ ուժը մեր մեջ է, ոչ թե Եվրոպաներում կամ Ռուսաստաններում, որ մենք մեր առաջն առնել կարող ենք, միայն թե քիչ հավատ է պետք, կարեկցանք դիմացինին ու սեր առ ազգը, առ Հայրենիքը:
Մեզ քիչ մը պակասում է նաև Միասնականությունը, ինչը քնած է մեր մեջ, այն պետք է արթնացնել:
Ուր էլ որ գնաք, ուր էլ լինեք, ուր էլ որ ջուր խմեք, մի բան լավ իմացեք, որ Հայրենիքի ամեն մի բան քաղցր է ու տաք:
Հաջողություն քեզ, Հայաստանս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rock.van2/posts/602883663149081?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել