The-Wedding-Planner1in.am-ը գրում է.

Այսօր հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնահին դառնում է 45 տարեկան: Նա և՛ հիանալի դերասան է, և՛ սիրող ամուսին, և՛ հիանալի հայր, գրում է spletnik.ru-ն:

Մեթյուն իր դերասանական կարիերան սկսել է 1990-ականներին: Այն ժամանակ նա նկարահանվում էր գովազդում, ապա ստացավ իր առաջին դերը Ռիչարդ Լինքեյթերի ֆիլմում, սակայն նրան իսկապես լավ ֆիլմեր սկսեցին առաջարկել տասնամյակի երկրորդ կեսին: Նա մեծ ճանաչում ձեռք բերեց և 1996-ին հրավեր ստացավ մասնակցելու Ջոել Շումահերի «Սպանելու ժամանակը» ֆիլմում:

Կադր «Սպանելու ժամանակը» ֆիլմից

1997-ին Մեթյուն հաստատվեց Ռոբերտ Զեմեկիսի «Շփում» ֆիլմում

Կադր «Շփում» ֆիլմից

1990-ականների վերջին նա սկսեց փորձել իրեն կատակերգական դերերում: 1999-ին դերասանը խաղաց Ռոն Հովարդի «Էդը հեռուստացույցից» ֆիլմում, իսկ 2001-ին ռոմանտիկ հերոսի վերածվեց «Հարսանեկան խառնաշփոթ» ֆիլմում: 2003-ին նա Քեյթ Հադսոնի հետ նկարահանվեց «Ինչպես ազատվել երիտասարդից 10 օրում» ֆիլմում:

Կադր «Էդը հեռուստացույցից» ֆիլմից

Ջենիֆեր Լոպեսի հետ «Սիրային խառնաշփոթ» ֆիլմում

Քեյթ Հադսոնի հետ «Ինչպես ազատվել երիտասարդից 10 օրում» ֆիլմում

2006թ. Մաքքոնահին համաձայեց նկարահանվել «Մենք մի թիմ ենք» մարզական դրամայում:

Կադր «Մենք մի թիմ ենք» ֆիլմից

2009-ին դերասանը հանդես եկավ ռոմանտիկ հերոսի դերում «Նախկին ընկերուհիների ստվերները» ֆիլմում Ջենիֆեր Գարների հետ:

Կադր «Նախկին ընկերուհիների ստվերները» ֆիլմից

2000-ականները հաջող էին դերաանի համար: 2011-ին նա նկարահանվեց «Լինքոլն փաստաբանի համար» ֆիլմում, ապա նույն տարում՝ «Կիլլեր Ջոն» ֆիլմում:

Կադր «Լինքոլն փաստաբանի համար» ֆիլմից

Կադր «Քիլեր Ջոն» ֆիլմից

«Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմը այսօր գլխավորն է դերասանի կարիերայում: Մաքքոնահին ու Ջարեդ Լետոն «Օսկար» ստացան ֆիլմի համար:

Կադր «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմից

Նույն 2013-ին Մաքքոնահին խաղաց փոքրիկ, սակայն վառ դեր «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում:

Լեոնարդո Դի Կապրիոյի հետ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմից

Նա այս տարի նկարահանվեց նաև տարվա ամենավառ հեռուստատեսային սերիալներից մեկում՝«Իսկական դետեկտիվում»: Բացի դրանից՝ նրա մասնակցությամբ նկարահանվեց Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստալլեր» ֆիլմը:

Կադր «Իսկական դետեկտիվ» ֆիլմից

Կադր «Ինտերստելլեր» ֆիլմից

Ներկայումս Մեթյուի պլաններում կա նկարահանվել 5 նախագծերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել