1881 թվականին Թիֆլիսահայ գործարարներ հիմնեցին «Կովկասի հայ բարեգործական ընկերությունը»:
«Կովկասի հայ բարեգործական ընկերության» նյութական աջակցությունից օգտվեցին հայ գրողները, արվեստի գործիչները, մտավորականության լայն շերտերը: Հայ բարեգործները առատաձեռն եղան նաև հայ ուսանողների նկատմամբ՝ թոշակներ նշանակելով Եվրոպայի, Ռուսաստանի բուհերում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ուսանող երիտասարդներին:
Ընկերության միջոցներով Հայաստանի գյուղերում բնակիչների համար կազմակերպվում էին դասախոսություններ՝ գյուղացիկան տնտեսությունների բարելավման, համաճարակների դեմ պայքար մասին, բնակչությանը անվճար բուժմիջոցներ ու դեղորայքներ էին բաժանվում:
Բացի նշածից, ընկերության ջանքերով Գորիսում բացվեց հանրակացարան հայ ուսանողների համար, Կաղզվանում և Ալեքսանդրապոլում՝ կարի արհեստանոցներ, ուր տասնյակ անձինք ապահովվեցին աշխատանքով, իր հաշվին պահում էր ավելի քան 100 դպրոցներ, գրադարաններ, ընթերցարաններ, կազմակերպում էր ուսուցչական դասընթացներ…
1902 թվականին Ընկերության միջոցներով բացվեց որբանոց, ծերանոց, անվճար ճաշարաններ Կովկասի հայաշատ քաղաքներում:
Արդեն 1911 թվականին ընկերությունն ուներ 45 տեղական բաժանմունք, որ իր միջոցներով 140 դպրոց էր պահում, գրքեր հրատարակում, անվճար դասագրքեր բաժանում:
Իսկ 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ընկերությունը նյութական աջակցություն էր ցուցաբերում հայ կամավորների ընտանիքներին, զինում, հանդերձավորում կամավորներին, հիվանդանոցներ, դեղատներ բացել և այլն…
Եվ այդ ամենը՝ կայ կապիտալիստների միջոցներով: Նրանք մրցակցում էին, թե ով որքան բարեգործություն կկատարի հանուն ազգի բարօրության:
Իսկ այսօր հայ օլիգարխները միմյանց հետ մրցակցում են միայն գռփելու, կուտակելու անհագ մոլուցքով և… եկեղեցաշինությամբ:
Ստացվում է՝ 100-150 տարի առաջ մեր հասարակությունը շատ ավելի առողջ էր, քան հիմա է…
04.11.2014
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/748395165216238?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել