1in.am-ը գրում է․

Դրական մտքերը և ծեր տարիքի առնչությամբ բացասական կարծրատիպերի հաղթահարումը բարելավում են տարեց տղամարդկանց և կանանց ֆիզիկական վիճակը: Պարզվում է՝ «երիտասարդ մտքերը» ավելի վատ չեն գործում, քան ֆիզիկական վարժությունները: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ամերիկացի գիտնականները 4 շաբաթ հետազոտել են հարյուրավոր մարդկանց, որոնք միջինը 81 տարեկան են:
Հետազոտության ղեկավար՝ պրոֆեսոր Բեքի Լևիի կարծիքով՝ Ելիի հասարակական առողջության դպրոցից, ենթագիտակցական հաղորդագրությունները, որոնք գիտափորձի ժամանակ մարդիկ ստացել են համակարգիչների էկրաններից, նրանց օգնել են հաղթահարել բացասական կարծրատիպերը, որը հասարակությունը վերագրում է տարեց մարդկանց:
Դրական մտքերը օգնել են, որ իրենք իրենց ընդունեն, ինչն էլ դրականորեն է ազդել մարդկանց ֆիզիկական վիճակի վրա: Գիտնականները պնդում են, որ այն տարեց մարդիկ, ովքեր դրական են վերաբերվում իրենց տարիքին, լուրջ հիվանդություններից ավելի շուտ են առողջանում, ավելի լավ հիշողություն են ունենում և միջինը 7.5 տարով ավելի երկար են ապրում:



