Հարգելի ֆեյսբուքահայություն, ես իմ կարճատև, բայց հարուստ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն, զավեշտալի է նույնիսկ վերհիշելը՝ նաև այլընտրանք: Այս տարիների ընթացում ես համոզվեցի, որ ժողովրդի մասին մտածող միակ քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որն արդեն մի քանի տասնամյակ, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, պետականամետ գործունեություն է ծավալում:
Յուրաքանչյուր ոք ունի սխալվելու իրավունք, բայց պետք է ունենա նաև այդ սխալներն ուղղելու վճռականություն: Ես ևս հարթ քաղաքական կենսագրություն չեմ ունեցել: Նախ՝ եղել եմ «Հանրապետություն» կուսակցության երիտթևի ղեկավարը, հետո՝ ՄԻԱԿ անդամ, այնուհետ՝ ԲՀԿ-ական խմբակցության պատգամավոր: Ես այժմ անկեղծորեն ափսոսում եմ այն ժամանակն ու ներուժը, որը վատնել եմ այս տարիների ընթացքում և ինքս էլ աջակցել եմ ընդդիմություն ձևացող ստոր ուժերին:
Այսօր ՀՀԿ-ն վայելում է հանրության մեծամասնության վստահությունն ու աջակցությունը, և զավեշտալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանն ու մյուսներն իրենց իրավունք են վերապահում անիմաստ գնահատականներ հնչեցնել, փորձել ստվեր գցել մեր կուսակցության գործունության և նրա լիդերների վրա, մոռանալով իրենց անցյալը և գերագնահատելով իրենց ներկա կշիռը քաղաքականության մեջ: Իսկ եթե նպատակը իշխանություններին հաճոյանալն է, ապա պետք է հիշեցնել, որ գնացքը վաղուց գնացել է: Քաջ գիտակցեք, որ կեղծ ընդդիմություն ձևանալով հասարակության վստահությանն արժանանալու հերթական փորձը դատապարտված է ձախողման: Սթափվե՛ք, այլապես հատուցման ժամը չի ուշանա:
Հարգանքով՝ ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավարի տեղակալ Վահան Բաբայան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/1709777422580171
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել