Դիլիջանում անցկացվեց Բիզնես ինովացիոն 2-րդ Ֆորումը: Այն անցկացվում էր «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով և նվիրված էր տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության հիմնախնդիրներին: Ինովացիոն տեսակետից Հայաստանը, թեև առանձնապես բարձր դիրքեր չի գրավում, այնուամենայնիվ Գլոբալ ինովացիայի ինդեքսում (Global Innovation Index 2014) 143 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 65-րդ տեղում: Այս ցուցակում Ռուսաստանը գտնվում է 49-րդ տեղում: Հատկանշական է, որ Հայաստանը իր հարևաններից զիջում է Թուրքիային, որը գտնվում է 54-րդ տեղում, բայց միևնույն ժամանակ առաջ է անցնում Վրաստանից (74), Ադրբեջանից (101) և Իրանից (120):

Այստեղ հարց է առաջանում, թե Հայաստանը կարո՞ղ է ճեղքում իրականացնել և 4 տարվա ընթացքում դիրքերը բարձրացնել ինովացիոն երկրների շարքում: Այո, սա տեսլական է, որը շատերը կցանկանային իրականություն դառնար: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման գրավականը, դա գիտության զարցումն է լինելու։ Կհաջողվի՞ արդյոք այդքան կարճ ժամանակահատվածում, հանքահումքային և մարդկային կապիտալ արտահանող երկրից վերածվել ինովացիոն տնտեսության կամ ինովացիոն արտադրանք արտահանող երկրի: Պարզ է, որ Հայաստանը չի կարող լինել այս ոլորտի առաջատար երկիր, սակայն կարող է կենտրոնանալ ինովացիոն մի քանի ուղղությունների վրա և առաջատար դիրքեր ապահովել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել