Դեպքեր`
1429՝ Ժաննա դԱրկն ազատագրում է Սեն-Փյեր-լը-Մությե բնակավայրը։
1501՝ Կատարինե Արագոնացին հանդիպում է Հենրի VIII-ի ավագ եղբայր Արթուր Թուդորին․
1576՝ Ութսուն տարվա պատերազմում՝
իսպանացիները գրավում են ֆլամանդական Անթվերփեն քաղաքը, երեք օր անց այն վերածելով ավերակների։
1708՝ Ուկրաինայի գետման Իվան Մազեպան հայտարարում է Պետրոս Մեծի հետ կազմած միությունից դուրս գալու մասին և շարժվում է միանալու շվեդ թագավոր Կարլ XII-ի բանակին։
1798՝ ռուս-թուրքական միացյալ նավատորմը պաշարում է ֆրանսիացիների ձեռքում գտնվող հունական Կորֆու նավահանգիստը։
1879՝ ամերիկացի Ջեյմս Րիթին արտոնագրեց առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։
1922՝ Եգիպտոսում անգլիացի Հովարդ Քարթերը հայտնաբերում է Թութանհամոնի դամբարանը։
1956՝ սովետական զորքերը մտնում են Բուդապեշտ, վերջ տալով հունգարական հեղափոխությանը։
1970՝ Սալվադոր Ալյենդեն ստանձնում է Չիլիի նախագահի պաշտոնը։
1979՝ Թեհրանում ուսանողները պատանդ են վերցնում Միացյալ նահանգների դեսպանատան 90 աշխատակիցների, որոնցից 53-ը՝ ամերիկացի։
1995՝ Իսրայելի վարչապետ Յիցհաք Րաբինն սպանվում է օրթոդոքս ծայրահեղական Յիգալ Ամիրի կրակոցից։

Ծնունդներ`
1865՝ (Շամախի, Բաքվի գուբերնիա, Ռուսական կայսրություն) Հովհաննես Աբելյան (մ.1936) դերասան
1958՝ Էդուարդ Ազարյան՝ սովետական մարմնամարզիկ, 1980թ. օլիմպիական չեմպիոն
1969՝
Շոն Քոմբս՝ ամերիկացի րեփեր և դերասան
Մեթյու Մակքոնահի՝ ամերիկացի դերասան

Մահեր`
1924՝(ծ.1845) ֆրանսիացի երգահան և երգեհոնահար Գաբրիել Ֆորե
1934՝(ծ.1857) վրացի արձակագիր Վասիլ Բարնովի
1971՝(ծ.1897) դերասանուհի Արուս Խուդանյան
1988՝(ծ.1908) հայ սովետական կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյան
1989՝(ծ.1920) արվեստաբան և պետական գործիչ Ռուբեն Պարսամյան

Արցախի պատերազմի մասնակիցներ`
1991թ.-ին զոհվել է (ծ.1958) Բարխուդար Գալստյանը։
1992թ.-ի այս օրն են զոհվել
(ծ.1974) Աշոտ Ալեքսանյանը,
(ծ.1974) Հարութ Առստամյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել