Երեկ Սաթիկ Սեյրանյանի «Էվոլուցիա» հաղորդման հյուրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր: Վաղուց նման հետաքրքիր հարցազրույց չէի դիտել. Արամը հիմնավոր քննադատում էր թե՛ իշխանությանը, թե՛ Եռյակին: Հատկապես հարթակային ընդդիմության կողմից նա այսօր արժանացել է անխնա քննադատության: Հայտնվել ենք շատ հետաքրքիր իրավիճակում. իշխանությունն ու Եռյակն իրար հետ ռեսուրսային, ոչ քաղաքական, ոչ գաղափարական պայքար են մղում ու անխնա քննադատում են մարդկանց, ովքեր «հանդգնում» են ասել, որ իրենք ո՛չ իշխանության հետ են, ո՛չ հարթակային ընդդիմության: Այս տրամաբանությամբ կարող են նաև հասարակությանը քննադատել, որովհետև ժողովուրդը նույնպես ո՛չ իշխանությանն է վստահում, ո՛չ Եռյակին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/740308029352077?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



