Panorama.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների հետ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության պետն անդրադարձել ծառայության արմատական բարեփոխման ծրագրի իրականացման ընթացքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական գիտելիքների մշտական կատարելագործման խնդիրներին։
Ոստիկանության պետը առանձնակի կարևորել է վարորդների հետ շփումների որակական բարելավման, քաղաքացիներից ստացվող դիմումներին ու բողոքներին հրատապ արձագանքելու, համաքաղաքացիներին հարկ եղած դեպքում համակողմանի օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



