Tert.am-ը գրում է.

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության խնդիրները կամ քննարկվել են քաղաքական կամ տեխնիկական-նորմատիվային հարթությանում: Սակայն կա խնդիրների մի մեծ խումբ, որոնք առ այսօր դեռ չեն քննարկվել, ինչը Tert.am-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համեմատեց նրա հետ, որ շոգ ամռանը, առանց շապիկի ու գլխարկի, գնան Սիբիր:

-Պարո՛ն Ասատրյան, շուտով Ազգային ժողով կբերվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Եթե մի կողմ թողնենք Ձեր՝ Հայաստանի ինտեգրման ուղղության վերաբերյալ հայացքները և անդրադառնանք այլ հարցերի, մասնավորապես՝ ի՞նչ սպասումներ կարող ենք ունենալ բազմաթիվ ռիսկերի հետ կապված, սկսած շուրջ 800 անուն ապրանքների մաքսատուրքերի տարբերությամբ պայմանավորված գների թանկացումից, մինչև բազմաթիվ հարցականներով այլ հարցեր: Սա ինչի՞ է բերելու:

-Նախ, կառաջարկեի խոսել ավելի լայն, որովհետև, ըստ իս, մինչև հիմա խոսել ենք կամ տեխնիկական կամ քաղաքական խնդիրների մասին. ես շարունակում եմ մնալ այն դիրքերին, որ սա մեզ լայն իմաստով ապագա խոստացող չէր: Էլ չասած՝ պարտադրվող և այլն:

Բայց կա նաև խնդիրների մի մեծ հատված, որոնք առ այսօր դեռ չեն քննարկվել: Խոսքը մեր երկրներում իրականացվող տնտեսական քաղաքականության և առանձին միջոցառումների մասին է: Լա՛վ, գնում ենք Մաքսային միություն: Բայց մենք մտնելու ենք մի միջավայր, եթե անալոգիա անցկացնենք, ոնց որ ամառվա շոգ ամսին մենք գնում ենք դեպի սիբիրյան ցրտեր, բայց գնում ենք առանց…

-Վերնաշապիկի …

-Ու առանց գլխարկի: Ու բացի այդ ամեն ինչից ռուսական մի արջ, մեզ շատ սիրելով, փորձելու է մեզ գրկել ու համբուրել: Հիմա, ի՞նչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ և արդյո՞ք մենք կարող ենք այս կարճ ժամանակահատվածում այս խնդիրները լուծել: Կրկնում եմ՝ առ այսօր այս խնդիրների մասին ոչ ոք չի խոսել:

Մենք մտնում ենք լրիվ այլ տնտեսական միջավայր: Լավ, հասկացանք մաքսատուրքը բարձր, սակագինը ցածր, սա ինչ-որ ձևով լուծվող խնդիր է: Իսկ տնտեսական քաղաքականությա՞ն հետ, իսկ արժութային քաղաքականությա՞ն հետ կապված, մասնավորապես, կոնկրետ դրսևորումների հետ կապված ի՞նչ է լինելու: Իսկ, ընդհանրապես, շուկայական հարաբերությունների տարբեր մակարդակներում գտնվելու հանգամանքի հետ (ԵՏՄ անդամ երկրների) մենք ո՞նց ենք վարվելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել